Մրցաշար ChessAcademy.am
Մասնակիցներ
ՄԳ Փարհամ Մաղսուդլու
Ծննդյան տարեթիվը` 2000թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2572
Աշխարհի Մ14 տարեկան պատանիների բլից առաջնության հաղթող:
Իրանի աստղերի գավաթում երկու անգամ ճանաչվել է լավագույն խաղացող:
2015թ.՝ Իրանի թիմի կաղմում աշխարհի Մ16 տ. պատանիների օլիմպիադայի 3-րդ մրցանակակիր:
2015թ.՝ 6-րդ տեղ Ասիա մայրցամաքի մրցաշարում:
Իրանի թիմի կաղմում աշխարհի Մ16 տ. պատանիների օլիմպիադայի կրկնակի չեմպիոն:
ՄՎ Վադիմ Մոյիսեենկո
Ծննդյան տարեթիվը` 1994թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2554
2012թ.՝ Եվրոպայի Մ18 տարեկան պատանիների առաջնության հաղթող:
2016թ.՝ Ռուսաստանի արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մի շարք շախմատի բաց մրցաշարերի հաղթող, դրանց թվում՝ «Ֆինլանդիայի սիրտը» մրցաշարը և Նեժմետդինովի գավաթը:
ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո
Ծննդյան տարեթիվը` 1998թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2534
Ուկրաինայի պատանիների 5-ակի չեմպիոն Մ8, Մ10 և Մ12 տարեկանների խմբերում:
Եվրոպայի Մ10 տարեկան պատանիների առաջնության արծաթե մեդալակիր:
2012թ.՝ Դուբայ ջունիոր պատանեկան մրցաշարի հաղթող:
2016թ.՝ Չեխիայի Պարդուբիցե քաղաքում շախմատի բաց մրցաշարի 4-րդ մրցանակակիր, 2-րդ տեղ Վիենա շախմատի բաց մրցաշարի Ա խմբում և Ալբենայում շախմատային միջազգային մրցաշարի Ա խմբում:
2017թ.՝ Իրենա Վարակոմսկայի հուշամրցաշարի հաղթող:
ՄՎ Կլեմենտի Սիչյով
Ծննդյան տարեթիվը` 1996թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2510
Մոսկվայի պատանիների առաջնության կրկնակի չեմպիոն:
Ռուսաստանի պատանիների առաջնության փոխչեմպիոն:
«Ավտոմատիկա» թիմի կազմում Մոսկվայի թիմային առաջնությունների բազմակի մրցանակակիր:
2015թ.-ին Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում կիսել է 3-10-րդ տեղերը:
ՄԳ Արման Միքայելյան
Ծննդյան տարեթիվը` 1996թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2495
2013թ.՝ 8-րդ տեղ Եվրոպայի Մ18 տարեկան պատանիների առաջնությունում:
2015թ.՝ Հայաստանի տղամարդկանց 75-րդ առաջնության 2-րդ մրցանակակիր:
2016թ.՝ 3-րդ տեղ Փոթիի միջազգային 11-րդ փառատոնի Ա բաց մրցաշարում:
2017թ.՝ «Երևան օփեն» միջազգային 2-րդ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
ՄԳ Արտաշես Մինասյան
Ծննդյան տարեթիվը` 1967թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2484
1990, 1992, 1993, 1995, 2004 և 2006թթ.՝ Հայաստանի վեցակի չեմպիոն:
1991թ.՝ ԽՍՀՄ վերջին չեմպիոն:
1999թ.՝ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։
2006, 2008թթ.՝ Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն:
Լավագույն արդյունքները միջազգային մրցաշարերում` Լենինգրադ (1989 - 2-րդ, 1990 - 3-րդ), Գրոնինգեն (1990 թ., 2-3-րդ), Կանն (1992, 2-6-րդ), Պարտենայ (1992, 3-8-րդ), Կանդաս (1992, 1-ին), Վալտորենս (1992, 1-5-րդ), Լոնգ Բիչ (1994, 1-3-րդ), Ֆիլադելֆիա (1994, 1-ին), Նյու Յորք օփեն (1998, 1-ին), Կապել լա Գրանդ (1998, 2-8-րդ), Լինարես օփեն (1999, 1-2-րդ), Ուբեդա (2000, 1-ին),
Չիկագո (2000, 1-ին), Դուբայ օփեն (2001, 1-8-րդ), Բաթում (2003, 2-7-րդ), Կանն (2004, 3-րդ), Դուբայ օփեն (2004, 2-13-րդ)
ՄԳ Հովիկ Հայրապետյան
Ծննդյան տարեթիվը` 1990թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2483
2012, 2015, 2017թթ.՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցշարի շրջանային մրցաշարի 2-րդ մրցանակակիր:
2013, 2016թթ.՝ Հայաստանի տղամարդկանց 73-րդ և 76-րդ առաջնությունների 1-ին լիգայի հաղթող:
2015թ.՝ Բաթումի քաղաքապետարանի գավաթի 2-րդ մրցանակակիր:
ՄՎ Արամ Հակոբյան
Ծննդյան տարեթիվը` 2001թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2479
2013թ.՝ աշխարհի Մ12 տարեկան պատանիների առաջնության հաղթող:
2014թ.՝ Եվրոպայի Մ14 տարեկան պատանիների առաջնության արծաթե մեդալակիր:
2015թ.՝ Եվրոպայի Մ14 տարեկան պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր:
Հայաստանի Մ10 (2011թ.), Մ12 (2013թ.), Մ14 (2015թ.) և Մ18 (2016թ.) տարեկան պատանիների չեմպիոն:
ՄՎ Լուկաշ Յարմուլա
Ծննդյան տարեթիվը` 1998թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2468
Լեհաստանի պատանեկան առաջնությունների /անհատական, թիմային, արագ և կայծակնային/ 17-ակի մեդալակիր:
2014թ.՝ Եվրոպայի պատանեկան թիմային առաջնության արծաթե մեդալակիր:
2016թ.՝ Եվրոպայի Մ18 տարեկան պատանիների առաջնությում կիսել է 2-5-րդ տեղերը:
2016թ.՝ «Բալթյան մարգարիտ» միջազգային 12-րդ բաց մրցաշարի 2-րդ մրցանակակիր:
ՄՎ Նիկիտա Մորոզով
Ծննդյան տարեթիվը` 1999թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2449
Մոլդովայի պատանեկան առաջնությունների 6-ակի չեմպիոն:
2011թ.՝ Եվրոպայի Մ12 տարեկան պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր:
2017թ.՝ Մոլդովայի տղամարդկանց առաջնության հաղթող: